ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանին կոչ է արել «կառուցողական և կոոպերատիվ դեր կատարել»` ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում Սիրիայում և չհակասել ԱՄՆ հրամանատարության գործողություններին: Այս մասին TASS-ին հայտնել են ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունում` վկայակոչելով գլխավոր քարտուղարին:
«Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում մամուլի հետ իր շփման ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ՌԴ-ին կոչ է արել կառուցողական և կոոպերատիվ դեր խաղալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում և չմտնել հակասության մեջ ԱՄՆ-ի հրամանատարությամբ կոալիցիայի հետ»,- հայտարարել են մամլո ծառայությունում:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է այդ խնդրի շուրջ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի շփումները, սակայն ապակառուցողական է անվանել նախագահ Ասադին աջակցող Ռուսաստանի գործողությունները: Ասադը խնդրի մի մասն է»,- կարծում է Հյուսիսատլանտյան դաշինքը:








































