Օրեր առաջ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն արեց 2016 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթում իր մասնակցության մասին։
Հոկտեմբերի 13-ին ARMTV-ն կբացահայտնի մասնակցի անունը։ Հայտարարությունն ուղեկցվել է տեսանյութով, որում ուրվագծվում է կնոջ կերպարանք։ Դրան անմիջապես հաջորդել են շահարկումները։
Ո՞վ է տեսանյութի առեղծվածային կինը՝ Սիրուշո՞ն, Աթենա Մանուկյա՞նը, Թամար Կապրելյա՞նը, Իվետա Մուկուչյա՞նը թե՞ Լիլիթ Հովհաննիսյանը՝ գրում է oikotimes.com-ը։ Սոցիալական մեդիայում շրջանառվող անուններին կայքը փոքրիկ անդրադարձ է կատարել։










































