ԱՄԷ-ում կառուցվում է աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկի` ֆրանսիական Լուվրի «նմանօրինակը», որի բացումը նախատեսվում է 2016թ.: Այս մասին հայտնում է luxuo.com-ը:
Հաղորդվում է, որ թանգարանի կառուցմանը մասնակցող ճարտարապետները որոշել են կառույցն առավել գրավիչ դարձնել` դրան տալով «աստղազարդ» տանիք։
Տանիքի արտաքին հատվածին տեղադրվել է 4.481 մետաղական աստղ, որոնք վերևից նայելու դեպքում հրաշալի տեսարան կապահովեն:
Նշվում է, որ մետաղական աստղերն այնպիսի հաջորդականությամբ են տեղադրվել, որ արևի լույսին թույլ են տալիս ներթափանցել թանգարանի ցուցասրահներ ու հատակին հսկայական արմավենիների տեսքով ստվերներ գցել։
luxuo.com-ը նշում է, որ բացումից հետո Աբու Դաբիի Լուվրն ունենալու է 9.200 քմ մակերեսով պատկերասրահներ։











































