Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսպանական Կոստա դել Սոլ հանգստավայրում հանգստացողները տեսախիցկով ֆիքսել են փչովի շարժիչային նավակի բեռնաթափումը, որով հանցագործները թմրանյութ էին փոխադրել։ Չարագործները մարիխուանան տեղափոխել են լողափով՝ ցերեկային ժամերին սրճարանում հավաքված զբոսաշրջիկների աչքի առջև։
Փորձագետների գնահատականներով՝ մաքսանենգներն ափ են իջեցրել մոտ 2 տոննա թմրանյութ, որի գինը սև շուկայում կազմում է մոտ 9.1 միլիոն դոլար։ Ոստիկանությունը ենթադրում է, որ թմրամաֆիայի անդամների հանդուգն գործողությունը պայմանավորված է եղել ոչ թե ոչ անպատժելիության վստահությամբ, այլ պարզապես անհրաժեշտությամբ։ Ըստ ամենայնի, մաքսանենգների մոտ վառելիքի պաշարներն սպառվել են, և նրանք հարկադրված են եղել բեռն իջեցնել լողափին։










































