Keurig ընկերությունը Coca-Cola-ի հետ համատեղ թողարկել է ավտոմատ, որն օրիգինալ կոլա է պատրաստում տնային պայմաններում։ Այս մասին հայտնում է BuzzFeed-ը։
Keurig Kold ավտոմատը գազավորված ըմպելիք կպատրաստի պարկուճներով հատուկ խտանյութից։ Մեկ բաժակի պատրաստման վրա մոտ մեկ րոպե ժամանակ կծախսվի։
Մշակողների գաղափարով՝ 299-369 դոլար արժողությամբ ավտոմատը նախատեսված է ունևոր հաճախորդների համար։
«Կոկա-կոլայի» օրիգինալ համից բացի հասանելի կլինեն նաև հայտնի գազավորված ըմպելիքների՝ 7UP-ի և Dr. Pepper-ի, ինչպեսև այլ ըմպելիքների խտանյութեր։ Մեկ բաժակի գինը մոտ 1 դոլար է, ինչն ավելի թանկ է, քան խանութում։









































