Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների միջազգային միջնորդության առարկա, և որ այն պետք է դիտարկվի որպես բազմակողմ որոշման բաղադրիչ մաս։
Այդ մասին գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է. «Մենք հավատարիմ ենք հակամարտության կարգավորման գործընթացի՝ կողմերի համար կարևոր բոլոր տարրերի վրա աշխատելու սկզբունքին»։







































