Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը CBS-ին և PBS-ին տված հարցազրույցում հայտնել է, որ կան մի քանի պայմաններ, որոնց դեպքում ինքը կշարունակի իշխանավարել:
Նրա խոսքով՝ օրենքը հաստատ չի խախտվի, իսկ իշխանության մեջ մնալը կախված է հանգամանքներից:
«Բայց ես վստահ էլ չեմ, որ պետք է ամբողջությամբ օգտվեմ այդ սահմանադրական իրավունքներից: Դա արդեն կախված կլինի երկրում և աշխարհում կոնկրետ իրավիճակից և իմ սեփական տրամադրություններից»,- նշել է Պուտինը:










































