Երկուշաբթի օրը Ֆրանսիայի ռազմական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ ռմբակոծությունն անհրաժեշտ էր, և ի կատար է ածվել «ինքնապաշտպանական նպատակներով»: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, որ օդուժի հարվածների արդյունքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի մարզական ճամբարը:
«Կհետևեն նաև այլ հարվածներ, այլ գործողություններ, որպեսզի պաշտպանենք մեզ, և խուսափենք նրանից, որ արտասահմանցի ահաբեկիչներ պատրաստող ճամաբարները շարունակեն գործել։ Ահաբեկիչներ, որոնք պատրաստ են վերադառնալու Ֆրանսիա և Եվրոպա»,- ասել է ՊՆ ղեկավարը:








































