Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ հարց է բարձրացրել ԴԱԻՇ-ի վտանգավորության վերաբերյալ, հայտնում է Lenta.ru-ն:
«Պարոնայք, դուք գործ ունեք, իհարկե, շատ դաժան մարդկանց հետ, սակայն ոչ հիմարների և պարզունակների: Նրանք ձեզնից հիմար չեն: Դեռ հայտնի չէ, թե ով է ում օգտագործում իր նպատակների համար»,- նախազգուշացրել է Ռուսաստանի ղեկավարը:







































