YouTube վիդեոհոսթինգը պատրաստվում է բաժանորդագրության վճարովի ծառայությունը գործարկել հոկտեմբերի վերջին՝ Recode պորտալին հայտնել են անանուն աղբյուրները։
Համաձայն նամակի, որն ուղարկվել է հեղինակային իրավունքների տերերին, նրանք պետք է համաձայնեն վիդեոհոսթինգի գործածման նոր կանոններին մինչև հոկտեմբերի 22-ը, հակառակ դեպքում նրանք չեն կարող հրապարակել կամ մոնետիզացնել իրենց տեսանյութերն ԱՄՆ-ում։
Ինչպես հայտնել են աղբյուրները՝ պորտալը ծրագրում է միավորել բաժանորդագրային երաժշտական YouTube Music Key-ն, որը գործարկվել էր անցած աշնանը բետա տարբերակով, և այլ վճարովի ծառայություն, որը թույլ կտա առանց գովազդի տեսանյութեր դիտել: Ծառայությունն արժե ամսական 10 դոլար։








































