Քիշնևում ցուցարարները կարող են անցնել ավելի վճռական գործողությունների, եթե Մոլդովայի նախագահը մինչև շաբաթվա վերջ հրաժարական չտա՝ փոխանցում է TASS գործակալությունը։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի սոցիալիստներրի առաջնորդ Իգոր Դոդոնը «Ռոսիա 24»-ի եթերում։
Նա չի բացառել, մասնավորապես, պետական կառույցների աշխատանքի հակազդեցություն կազմակերպելու հնարավորությունը։ «Մենք ունենք տարբեր գործիքներ, որոնք մենք նախապատրաստել ենք, տարբեր սցենարներ, ներառյալ պետական կառույցների, տրանսպորտային զարկերակների սաբոտաժի հնարավորությունը և այլն»,- հայտարարել է նա։
Դոդոնն ընդգծել է, որ ընդդիմությունը մտադիր է գործել օրենքի շրջանակում։ «Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի չլինի ապակայունացում։ Դա ամենավատ սցենարն է։ Մեզ այստեղ պետք է ուկրաինական սցենար»,- նշել է սոցիալիստների կուսակցության առաջնորդը։








































