Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Բիթլիսի նահանգի Դատվանի շրջանում հարձակում են գործել զորանոցի վրա։
Հարձակումն իրականացվել է այսօր առավոտյան՝ ժամը 07.45-ին։ Զորանոցում գտնվող զինծառայողները պատասխան կրակ են բացել։ Կան վիրավորներ։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության ավտոմեքենաներ։
PKK-ի զինյալները գիշերային ժամերին էլ հարձակում են իրականացրել Սիիրթի նահանգի Քուրթալան շրջանում, որտեղ նրանք երկարափող զենքերից կրակ են բացել անվտանգության ուժերի վրա։







































