Ամերիկյան NPR ռադիոյին տված հարցազրույցում Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մասնակցել Սիրիայի ապագայի շուրջ քննարկումներին, սակայն ներկայումս բոլոր ուժերը պետք է կենտրոնացվեն ԴԱԻՇ-ի ոչնչացման վրա։
Նրա խոսքով՝ Իրանը ներկայումս պատրաստ է Սիրիայի վերաբերյալ քննարկումներին ու երկխոսությանը մասնակցել միայն ԴԱԻՇ-ի ոչնչացումից հետո։ Ռուհանին կարևորել է ահաբեկիչներին անհապաղ վտարելը և այդ գործընթացում Ռուսաստանի դերակատարությունը։
Ռուհանին հավելել է, որ Սիրիայի ղեկավարությունն իր հերթին նույնպես պետք է ներկայացնի երկրի ապագայի վերաբերյալ իր տեսլականը․ «Պատկերացում ունենալով շահագրգիռ բոլոր կողմերի դիրքորոշումների մասին՝ մենք կարող ենք համադրել դրանք և հանգել գործողությունների պլանին»։










































