Սահմանվել է ավտոմեքենայի գնի նոր ռեկորդ: Ըստ Bloomberg գործակալության հաղորդագրության՝ 1962 թվականի արտադրության Ferrari 250 GTO-ն աճուրդում վաճառվել է 35 միլիոն դոլարով: Վերջերս Playboy-ը այդ մոդելը անվանել էր պատմության լավագույն ավտոմեքենան:
Ընդ որում՝ 10 տարի առաջ այդ մեքենան գնել են «ընդամենը» 8,4 միլիոն դոլարով: Այսպիսով ամեն տարի այն թանկացել է միջինը 2,65 միլիոնով:












































