Այս ցուցադրությանը Միլանում սպասում էին անհամբերությամբ, քանի որ Roberto Cavalli բրենդը նոր տնօրեն ունի: Բոլոր մշտական հաճախորդներին հետաքրքիր էր իմանալ, թե ինչ նորամուծություն կանի 74-ամյա Ռոբերտո Կավալիի փոխարեն եկած 46-ամյա Փիթեր Դունդասը:

Այս մարդը նորաձևության աշխարհում ներկայացման կարիք չունի: Դունդասը եղել է Pucci-ի տնօրենը: Նրա անվան հետ են կապում այդ նորաձևության տան վերածնունդը, որը մի ժամանակ ստեղծել էր ֆլորենսիացի արիստոկրատ Էմիլիո Պուչին՝ ներկայացնում է 7days.ru-ն:














































