Վերջերս ավելի հաճախ են ֆանտաստիկ կինոնկարների անհավանական գաղափարները դառնում իրականություն՝ հայտնում է 3dnews.ru-ն: Բերկլիի Ազգային լաբորատորիայում ևս մի քայլ են կատարել դեպի ապագա: Այժմ ցանկացած օբյեկտ կարելի է դարձնել անտեսանելի:
Գիտնականները օբյեկտները տեսադաշտից թաքցնելու միջոց են գտել՝ ինֆրակարմիր, տեսանելի և նույնիսկ ռենտգենյան դիապազոնում: Դրա համար օբյեկտները ծածկում են նանոանտենաների զանգվածով՝ բևեռացման ուղղությունը փոխարկելու հնարավորությամբ: Մի ուղղությամբ բևեռացման հետևանքով օբյեկտի մի կողմը մնում է տեսանելի, իսկ մյուս կողմը անդրադարձնում է ցանկացած ճառագայթում: Դիտողը իր առջև տեսնում է հայելի և միայն գուշակում է, որ դրա հետևում ինչ-որ բան կա, բայց հատկապես ինչ՝ նա չի կարող տեսնել:
Ապագայում գիտնականները մտադիր են ստեղծել ճկուն նյութ, որը կարելի է կրել հագուստի նման: Այդ անտեսանելի թիկնոցը, հնարավոր է, սպառողական ոլորտում գտնի իր կիրառումը:











































