«Հըզբոլլահ» ահաբեկչական խմբավորումը ստեղծում է տանկային բրիգադ՝ հայտնում է nua.in.ua-ն:
Պարբերականի տվյալներով՝ բրիգադը կազմված կլինի խորհրդային արտադրության 75 հին T-55 և T-72 տանկերից, որոնք «Հըզբոլլահ»-ին կփոխանցի Բաշար Ասադի բանակը: Ենթադրվում է, որ այդ տանկերով «Հըզբոլլահը» ավելի արդյունավետ կպայքարի «Ալ-Քաիդայի» ջոկատների դեմ:
Բացի այդ, այս շաբաթ Դամասկոս են ժամանել 100 զինվոր և սպա Իրանի բանակի հատուկ ստորաբաժանումներից, ովքեր մարզված են քաղաքային պայմաններում ռազմական գործողությունների համար: Իրանցիների ժամանումը համաձայնեցված է Ռուսաստանի հետ:










































