Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումը, ինչը պնդում է ԱՄՆ-ը, կհանգեցնի այն բանին, որ Դամասկոսը կանցնի ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ձեռքը՝ ենթադրում է ամերիկացի պատմաբան, քաղաքագետ, Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Քոենը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Մոսկվան համարում է, և ես կարծում եմ՝ նա ճիշտ է, որ եթե ԱՄՆ-ին հաջողվի տապալել Բաշար Ասադին, ԴԱԻՇ-ը կլինի Դամասկոսում»,- ասել է Քոենը:
Ամեն անգամ մերձավորարևելյան երկրների գործերին ԱՄՆ-ի միջամտության արդյունքը լինում է չկայացած պետությունները, քաղաքացիական պատերազմը, ծայրահեղականության աճը: Իսկ նման սխալների համար միշտ վճարում են այդ երկրների բնակիչները, ոչ թե Վաշինգտոնը: «Այժմ մենք տեսնում են, որ Եվրոպան ինքը բախվեց փախստականների ճգնաժամի հետ»,- հավելել է Քոենը:
«Արաբական գարնան» սկզբից ի վեր ամեն անգամ, երբ ԱՄՆ-ն անցել է «ռեժիմի փոփոխության», Ռուսաստանը զգուշացնում էր, որ արդյունքն ավելի վատ կլնի: «Ռուսաստանը մատնանշում էր, թե ինչ տեղի ունեցավ Իրաքում ամերիկյան պատերազմից հետո, և թե ինչ տեղի ունեցավ, երբ ԱՄՆ-ը աջակցեց Լիբիայում Քադաֆիի տապալմանը»,- ասել է Քոենը:









































