Saturday, 04 07 2026
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ

Էժան հնարքներ՝ թանկ գին

Անակնկա՞լ է արդյոք սահմանային լարվածության աննախադեպ աճը, որ առկա է հայ-ադրբեջանական շփման գծում:

Պետք է նկատել, որ անակնկալ չէ: Այնպես չէ, որ իրավիճակը լարվել է հանկարծ, և մենք կանգնել ենք փաստի առաջ: Իրավիճակը լարվել է հետևողականորեն, ընդ որում՝ լարվել է Հայաստանի անվտանգության դաշնակից համարվող Ռուսաստանի անմիջական նախաձեռնողականությամբ: Հայաստանի հակառակորդին 4 միլիարդ դոլարի հարձակողական սպառազինության մատակարարումը այլ բան չէ, քան իրավիճակը լարելու քարտ-բլանշ Ադրբեջանին, որը սկսվել է տարիներ առաջ:

Ի՛նչ է հակադրել Հայաստանը դրան: Գործնականում ոչինչ: Հայաստանը դրան հակադրել է իր ռազմավարական ունեցվածքը և ինքնիշխանությունը՝ քայլ առ քայլ, տարեցտարի Ռուսաստանին հանձնելով՝ սկսած գերկարևոր հայ-իրանական գազամուղից, մինչև ողջ էներգետիկ համակարգը և պետության ճակատագիրն ընդհանրապես:

Ռուսաստանի անմիջական նախաձեռնությամբ է Ադրբեջանը կատարել իրավիճակի լարման հանգուցային քայլը, որն, ըստ էության, ինդիկատորի դեր խաղաց այս ամբողջ գործընթացում: Դա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումն էր հունգարական բանտից և հերոսացումը Ադրբեջանում: Պատահական չէ, որ մինչ այսօր Բուդապեշտը Մոսկվայի ամենահուսալի աջակիցներից է Եվրոպայում և, այսպես ասած, ապավեններից մեկը: Դա հունգար-ռուս-ադրբեջանական մի գործարք էր, որը փաստորեն ինդիկատորի դեր խաղաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս ժամանակահատվածի, այսպես ասած, նոր փուլի համար:

Ռամիլ Սաֆարովի «ազատագրումն», այսպես ասած, չափիչն էր ռուս-ադրբեջանական կոալիցիայի համար, թե նոր իրավիճակին ինչ արձագանք կտան Արևմուտքն ու Հայաստանի իշխանությունները: Նրանք մարսեցին Սաֆարովի ազատ արձակումը, Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չկարողացան արժանի հակաքայլ մատուցել սաֆարովյան «գամբիտին», իսկ Արևմուտքն, ըստ էության, կա՛մ թերագնահատեց քայլը, կա՛մ սպասեց, թե ինչ քայլեր կանի Հայաստանը, որպեսզի ըստ այդմ կառուցի նաև սեփական գործողությունները:

Այդ հանդուգն քայլը Ադրբեջանը մարսեց, Ռուսաստանն էլ մարսեց Մինսկի խմբում, այսպես ասած, սեպարատ և էսկալացիոն բնույթի գործողությունների սադրումը: Դրանից հետո էսկալացիան շարունակվել է քայլ առ քայլ, որում արդեն նշանակալից ազդեցություն է ունեցել ուկրաինական ճգնաժամը:

Այսինքն՝ այսպես ասած, խաղաղ պայմաններում մարսելով սաֆարովյան քայլը՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը համարեցին, որ պատերազմական, լարված միջազգային իրավիճակում կարող են մարսել ավելին, և սկսվեց սահմանային իրավիճակի լարված ու հետևողական գեներացիան:

Հայաստանը ոչ միայն չունեցավ հակաքայլի կամք, ցանկություն և հնարամտություն, այլ նաև սկսեց հետևողականորեն տրվել այդ շանտաժներին՝ ըստ էության արդարացնելով ռուս-ադրբեջանական հաշվարկները:

Այսօրվա իրավիճակը վերջին տարիների հետևողական զարգացման արդյունքն է, որի հանգուցային կետը Ռամիլ Սաֆարովի «ազատագրման» պատմությունն է: Հայաստանը պատասխան չտվեց դրան, այլ միայն էժանագին հոխորտանք՝ «Գորիկ Գուրգենիչին տրված հատուկ հանձնարարությամբ»: Էժանագին հնարքների համար վաղ թե ուշ գալիս է թանկ վճարելու ժամանակը:

Դժբախտաբար, վճարում են ոչ թե հնարք կիրառողները, այլ երիտասարդները, որ կանգնած են սահմանում և պահում են հայրենիքի անվտանգությունն ու պատիվը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում