France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 26-ին Լաթաքիա է ժամանել ռուսական հերթական ինքնաթիռը, որն իր հետ բերել է զենքի նոր խմբաքանակ, ինչպես նաև այլ բեռներ։ Դրա մասին գործակալությանը հայտնել են Սիրիայի կառավարական զորքերում առկա աղբյուրները։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում գործնականում յուրաքանչյուր օր Լաթաքիայի օդանավակայանում Ռուսաստանից ժամանել է զինվորներ ու բեռներ փոխադրող տրանսպորտային ինքնաթիռ։ Բեռնատար օդանավին ուղեկցել են կործանիչները, որոնք ճանապարհին ապահովել են նրա անվտանգությունը։







































