Samsung-ը արդեն թողարկել է Gear վիրտուալ իրականության Innovator Edition-ի երկու տարբերակ, սակայն միայն վերջերս է կորեական ընկերությունը Oculus Connect համաժողովում ներկայացրել դրանց սպառողական Gear VR տարբերակը, հայտնում է glafi.com-ը:
Ի տարբերություն նախորդ մոդելների՝ Gear VR տարբերակը կաշխատի Samsung-ի 2015 թվականի բոլոր սմարթֆոնների հետ: Այն վաճառքի կհանվի այս տարվա նոյեմբերին և կարժենա ընդամենը 99 դոլար, այսինքն Innovator Edition-ից երկու անգամ էժան:
Տեսականորեն կարելի է տնտեսել 95 դոլար և ավելի վաղ ձեռք բերած սմարթֆոնն օգտագործել Google Cardboard-ի հետ միաժամանակ: Բացի այդ, Gear VR-ը կստանա Netflix, Hulu և Twitch ծրագրերը, ինչպես նաև Oculus Arcade-ն, ինչը ներառում է Sonic և Pac-Man դասական խաղերը:

.jpg)
.jpg)










































