Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարը համահայկական ազգային-ազատագրական շարժում է, որը պետք է տապալի ապօրինի իշխանությունը բոլոր մակարդակներում: Միասնական տապալելու ենք Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի գործունեությունը:Այս մասին այսօր Գյումրու թատերական հրապարակում «Ոչ»-ի ճակատի հրավիրած առաջին հանրահավաքին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ «Ոչ»-ի ճակատի քայլերը պետք է լինեն միասնական, շարժման ներքո չպետք է լինեն կուսակցական դրոշներ։










































