Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան 1 մլն դոլար է հատկացրել Փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի վարչությանը։ Այս մասին ասվում է կազմակերպության մամլո հաղորդագրությունում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Համապատասխան որոշումն ընդունվել է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում, որն այսօր աշխատանքն ավարտել է Ցյուրիխում։
«Որոշվել է, որ դա կլինի փախստականների օգնության ամենաարդյունավետ միջոցը»,- նշվում է հաղորդագրությունում։
Ավելի քան 488 հազար փախստականներ ու ներգաղթյալներ են տարեսկզբից Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից Միջերկրական ծովով հասել Եվրոպա։ Նման վիճակագրություն է ներկայացնում Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպությունը։







































