Dell ընկերությունը ներկայացրել է երկու նոր պլանշետ՝ Venue 8 Pro և Venue 10 Pro 5000։ Նորույթները նախատեսված են արդյունաբերական ոլորտներում աշխատանքի համար։ Dell-ը նորույթները զինել է նոր USB-C բնիկներով, microHDMI, microSD և դասական USB-A հնարավորություններով։ Այս մասին հայտնում է ultramir.net-ը։
Venue 8- ը և Venue 10 Pro-ն ստացել են քառամիջուկ Intel Atom պրոցեսորներ, 4 գբ օպերատիվ հիշողություն և Microsoft-ի թարմ ՕՀ-ն։
8-դյույմանոց մոդելը ստացել է HD-խտություն, իսկ 10 դյույմանոց պլանշետը զինել են 1920 х 1200 պիքսելանոց էկրանով և հատուկ ստեղնաշարով, որը կարող է Venue 10-ը վերածել նոութբուքի։
Venue 8-ը հասանելի կլինի 299 դոլարով, իսկ Venue 10-ը՝ 429 դոլարով։










































