Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ Չինական գիտությունների ակադեմիայի հետազոտողները ալկոհոլը դարձրել են մարդու առողջության համար օգտակար։ Փորձի ժամանակ մասնագետները կարողացել են սպիրտը վերափոխել այնպես, որ այն դառնա առողջության համար օգտակար։
Փորձերն անցկացվել են լաբորատոր կրծողների վրա։ Գիտնականները հայտարարել են, որ հետազոտության ժամանակ օգտագործվել է գեն, որն ունակ է ալկոհոլը վերածել գլիկոգենի և ոչ թե ճարպի, որը կուտակվում է լյարդում։ Գիտնականները պնդում են, որ երբ այրվում է ավելորդ մասը, վնասակար նյութերը մնում են մարդու մարմնում, իսկ գլիկոգենի օգնությամբ մարդու օրգանիզմի վրա սպիրտային ըմպելիքների ազդեցությունը չի լինում այդքան կործանարար ու վնասակար, քանի որ ալկոհոլը ուռուցքային շատ հիվանդությունների, սրտի, երիկամների ու լյարդի հիվանդությունների պատճառ է։









































