Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարար Հակուբուն Սիմոմուրան հրաժարական է տվել՝ ստանձնելով Տոկիոյում նոր մարզադաշտի հետ կապված սկանդալի պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ մարզադաշտը պետք է կենտրոնական դառնար ամառային Օլիմպիադա-2020-ի ժամանակ, սակայն հուլիսին մասնագետները պարզել են, որ մարզադաշտի կառուցման ծախսերի նախահաշիվը կրկնակի գերազանցել է՝ սկզբնական ծրագրերի համեմատ:
Երկրի վարչապետ Սինձո Աբեն այն ժամանակ հայտարարել էր, որ բրիտանական նախագծով մարզադաշտի կառուցման արժեքը գերազանցում է 2 մլրդ դոլարը:







































