Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Մեքքայի մերձակայքում գտնվող Մինա հովտում ողբերգության պատճառը, որին ավելի քան 700 մարդ է զոհ դարձել, Սաուդյան Արաբիայի իշխանությունների «անփութությունն» ու «ոչ ճիշտ գործողություններն են», հաղորդում է IRNA գործակալությունը:
«Սաուդյան Արաբիայի կառավարությունը պետք է կրի իր պատասխանատվությունն այդ ողբերգության հետ կապված: Այդ ողբերգության հետևում կանգնած անփութությունն ու ոչ ճիշտ գործողությունները պետք չէ անտեսել»,- հայտարարել է Խամենեին:







































