Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը: Նախկին նախարարի հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արմեն Մովսիսյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման գործում: «Շատ աշխատասեր էր, անգամ եթե ուշ ժամերի էինք զանգում, Կառավարությունում էր լինում: Երբ Գերմանիայում բուժվում էր, խոսել եմ հետը, բոլորս անհանգստանում, զանգում էինք: Ցավում եմ, որ նա անժամանակ հեռացավ կյանքից: Մեծ մարդու կորցրինք»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մահացել էր սեպտեմբերի 21-ին, Գերմանիայում, որտեղ տևական ժամանակ բուժման կուրսեր էր անցել: Արմեն Մովսիսյանի հուղարկավորությությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, Սյունիքի մարզի Ագարակ համայնքում:










































