Saturday, 04 07 2026
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

Orange Հիմնադրամի շնորհիվ Շիրակի մարզի բնակիչները ստանում են ակնաբուժական անվճար ծառայություններ

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի «Լույս հայի աչքերին» համատեղ ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-ից Աչքի շարժական հիվանդանոցն արդեն 3-րդ այցն է իրականցնում Շիրակի մարզում։ Նախագծի նպատակն է մարզի բնակիչների համար ակնային անվճար զննումներ անցկացնել եւ բուժումներ իրականացնել սոցիալապես անապահով անձանց համար: Տեղական մասնագետների կողմից հուլիս-օգոստոս ամիսներին Շիրակում արդեն անցկացվել են ակնային զննումներ, որոնց արդյունքում խորացված հետազոտության եւ հետագա բուժման կարիք ունեցող բնակիչներն ուղղորդվել են Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ): Շարժական հիվանդանոցն արդեն ավարտել է աշխատանքը Մարալիկ քաղաքում՝ իրականացնելով աչքի անվճար վիրահատություններ եւ լազերային բուժումներ, և այժմ կայանել է Արթիկում: Այս աշխատանքներին զուգահեռ նաև հանրակրթական դպրոցներում կազմակերպվում են աչքի խնամքի վերաբերյալ դասընթացներ և ակնային զննումներ երեխաների համար:
Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարները սեպտեմբերի 23-ին այցելեցին Արթիկ՝ ծանոթանալու Աչքի շարժական հիվանդանոցի ընթացիկ աշխատանքներին եւ Արթիկի դպրոցում անցկացվող ակնային ստուգումներին:

«ՀԱՆ-ի հետ մեր հնգամյա համագործակցության շրջանականերում որակյալ ակնաբուժական ծառայություններից օգտվել է ավելի քան 82000 մարզային բնակիչ: Orange Հիմնադրամի իրականացրած ծրագրերից հատկապես կարևորում ենք այս մեկը, քանի որ այն իրական և շոշափելի փոփոխություն է բերում մարդկանց կյանքում՝ օգնելով շատերին շտկել տեսողական խնդիրները և անգամ վերականգնել տարիների շարունակ կորցրած տեսողությունը: Շիրակի մարզից հետո ակնաբուժական խմբերն ուղևորվելու են Արագածոտնի մարզ, որտեղ արդեն իսկ մեկնարկել են զննումները տեղի ակնաբույժների կողմից», – ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:

«Ուրախ եմ, որ Orange Հիմնադրամի հետ շարունակական համագործակցության շնորհիվ ՀՀ մարզերում իրականացնում ենք այս ծրագիրը։ Շիրակի մարզում մենք նախատեսել ենք 2000-ական աշակերտի եւ մեծահասակի ակնային ստուգում անցկացնել, 650 հիվանդի հետազոտել Աչքի շարժական հիվանդանոցում, որոնցից 300-ին վիրահատել կամ լազերային բուժման ենթարկել։ Հույս ունեմ, որ Հայաստանի մարզային բնակչության համար խիստ կարեւոր եւ օգտակար այս ծրագրի շրջանակներում Orange Հիմնադրամի հետ կշարունակենք մեր համագործակցությունը», – նշեց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Աչքի շարժական հիվանդանոցն Արթիկում կմնա մինչեւ սեպտեմբերի 26-ը, իսկ այնուհետեւ կուղեւորվի Ախուրյան:

Այս տարվա ծրագիրը կավարտվի Արագածոտնի մարզով, որտեղ բնակչության համար տեղի ակնաբույժները նախնական զննում կիրականացնեն՝ բացահայտելու միջամտություն պահանջող դեպքերը: Հոկտեմբերի վերջին շարժական հիվանդանոցը կուղևորվի Ապարան, Թալին և Աշտարակ, որտեղ նույնպես կիրականացվեն անվճար վիրահատություններ ու լազերային բուժումներ սոցիալապես խոցելի բնակիչների համար, ում մոտ նախնական զննման փուլում նման անհրաժեշտություն էր գրանցվել:

Հիշեցնենք, որ Հայկական ակնաբուժության նախագիծն իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը սկսած 2003թ.-ից։ Orange Հիմնադրամի հետ միասին ծրագիրն անցկացվում է 2011թ.-ից, որի շրջանակներում ակնային զննում է անցել ավելի քան 60.000 մեծահասակ եւ 22.800 երեխա, շարժական հիվանդանոցում խորացված ստուգումներ է անցել 10.759 բնակիչ, իրականացվել է 6.317 վիրահատություն եւ լազերային բուժում, տրամադրվել է 24.793 ակնոց, եւ 61 մարզային դպրոցի 4.900 աշակերտի համար կազմակերպվել են ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ:

^A252F0849BB2F26D9006E1BA55B502E73DDF8A7A61E8130765^pimgpsh_fullsize_distr

^0F95FA4D1AE71DE8420682207F2078DDDDCE5FF3BCB1B646CA^pimgpsh_fullsize_distr

^BA47651F4ADD8C7445699EA700D9EA5F7166B91FD2730E6315^pimgpsh_fullsize_distr

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում