Volkswagen ավտոարտադրողի բաժնետոմսերի արժեքն այսօր արժեթղթերի առևտրի էլեկտրոնային Xetra համակարգում նվազել է՝ հասնելով մեկ բաժնետոմսի դիմաց 100 եվրոյի։ Այս մասին հայտնում է RBK-ն։
Նշվում է, որ վերջին 2 օրերի ընթացքում ընկերության բաժետոմսերի արժեքն ընկել է ավելի քան 1/3-ով՝ 162 եվրոյից հասնելով 106 եվրոյի։
Բաժնետոմսերի արժեքի կտրուկ անկումը գրանցվել է այն բանից հետո, երբ ընկերությանը մեղադրեցին դիզելային շարժիչներով մեքենաների արտանետումների թեստերի կեղծման մեջ։ Խոսքը վերաբերում է ողջ աշխարհում 11 մլն ավտոմեքենայի։









































