Հաջի ծեսերի համար Սաուդյան Արաբիա գնացած առնվազն 1500 ուխտավորներ տարհանվել են Մեքքայի հյուրանոցից: «Ալ-Վաֆդ» թերթի էլեկտրոնային տարբերակի հաղորդմամբ՝ Եմենի 4 քաղաքացի է տուժել:
Թագավորության քաղաքացիական պաշտպանության ուժերին հաջողվել է 15-հարկանի բնակելի համալիրում բռնկված հրդեհը տեղայնացնել: Նախնական վարկածով՝ կրակն առաջացել է հյուրանոցի 11-րդ հարկի համարներից մեկում հաղորդալարի հետ կապված խնդիրների պատճառով: Հենց որ փրկարարները հաստատել են, որ «մարդկանց կյանքին ոչինչ չի սպառնում, ուխտավորները վերադարձել են իրենց համարներ»,- նշել է թերթը:







































