Ամերիկյան Warner Bros. կինոստուդիան համաձայնագիր է կնքել չինացի ներդրողների հետ չինական շուկայի համար ֆիլերի արտադրության նպատակով համատեղ ստուդիայի ստեղծման մասին։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ համատեղ ձեռնարկությունը ստացել է Flagship Entertainment Group անվանումը և կտեղակայվի Հոնկոնգում։
Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը կպատկանի China Media Capital-ի գլխավորությամբ չինացի ներդրողներին, Warner Bros.-ը կտնօրինի բաժնետոմսերի 49 տոկոսը։
Ինչպես կարծում են փորձագետները՝ մոտ ժամանակներս Չինաստանը կդառնա խոշորագույն կինոշուկան՝ չնայած Չինաստանի տնտեսական աճի դանդաղմանը։ 2014 թվականին Չինաստանում ֆիլմերից ստացված հասույթը մեծացել է 34 տոկոսով՝ հասնելով 4.8 մլրդ դոլարի, իսկ ԱՄՆ-ում և Կանադայում այն ցուցանիշը նվազել է 5 տոկոսով՝ հասնելով 10.4 մլրդ դոլարի։







































