Սիրիական ճգնաժամը կարելի է լուծել միայն քաղաքական ճանապարհով: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Քաղաքական լուծումը միակ հնարավոր տարբերակն է սիրիական ճգնաժամի համար»,- ասել է Քերին Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ Սիրիայում 2011թ. շարունակվող հակամարտության հետևանքով ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է ավելի քան 220 հազար մարդ:










































