Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը այցով գտնվում է Կուբայում, պատարագ է սկսել Հեղափոխության հրապարակում: Պատարագին մասնակցում են Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն և Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները, հաղորդում է RIA Novosti-ն:
Նախքան պատարագ սկսելը Հռոմի պապը հատուկ ավտոմեքենայով, որը երեք օրինակով հավաքվել է Կուբայում, իր նստավայրից շարժվել է դեպի հրապարակ: Պոնտիֆիկին ողջունել են տասնյակ հազարավոր կուբացիներ` Կուբայի և Վատիկանի դրոշներով:
Հռոմի պապը ճանապարհին կանգնել է, շփվել կուբացիների հետ և օրհնել է նրան:










































