Monday, 27 07 2026
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19:50
ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը

Գևորգն ու Ասոն Դիլիջանից գողացել են Թոքմաջյանի «Հայուհի» արձանը, տեղափոխել են Երևան ու կանգնեցրել Գևորգի աներոջ տան բակում

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Գևորգյանի և Ասատուր Ծատուրյանի գործի դատական քննությունը:

24-ամյա Գևորգն ու 28-ամյա Ասատուրը երևանաբնակ են՝ «բանգլադեշցիներ»: Հանցավոր արարքը, սակայն, նրանք կատարել են Տավուշի մարզում:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի փետրվարի լույս 7-ի գիշերը «բանգլադեշցի» տղաները իրենց կանանց հետ գտնվել են Դիլիջանում:

Գիշերվա ժամը 2-ից մինչև 4-ն ընկած ժամանակահատվածում Գևորգն ու Ասատուրը գիշերային «զբոսանքի» են ելել Դիլիջանում ու գաղտնի հափշտակել են Դիլիջանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ամֆիթատրոնի» կենտրոնական մասում գտնվող,  600 հազար դրամ արժողությամբ, Ուրալի մարմարից քանդակագործ Լևոն Թոքմաջյանի քանդակած, մշակութային արժեք ներկայացնող «Հայուհի» արձանը:

«Հայուհուն» տեղավորել են «Ռենջ Ռովեր» մեքենայում՝ տեղավորելու ժամանակ արձանը վնասելով 60  հազար դրամի չափով:

Հափշտակված արձանը Գևորգն ու Ասատուրը տեղափոխել են Երևան ու տեղադրել են Գևորգի աներոջ առանձնատան բակում: Աներոջն ասել են, թե արձանը… գնել են…

«Բանգլադեշցի» «մշակութասեր զբոսաշրջիկներին» մեղադրանք է առաջադրվել գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի  1-ին և 2-րդ կետերով:

Դատարանում ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել:

Գևորգ Գևորգյանը հայտնել է, որ փետրվարի 6-ին իրենք հավաքվել ու տոնել են Ասատուրի ամուսնության 4-րդ տարին:

Խնջույքից հետո որոշել են գնալ Դիլիջան: Ժամանակին ինքը ծառայել է Դիլիջանում, որտեղ միշտ իր ուշադրությունը գրավել է «Հայուհի» արձանը: Այն վնասված է եղել, ինքը որոշել է նորոգել: Չի մտածել, որ իր արարքը գողություն է:

Դեռ 2013 թվականից է որոշել այդ արձանը վերանորոգել: Ծառայության վերջին ամիսներին ինքն արձանի մոտ ռուս զբոսաշրջիկների է տեսել: Նրանցից մեկը հեգնանքով է արտահայտվել արձանի վնասված տեսքի, հայկական մշակույթի ու շրջակայքի մաքրության վերաբերյալ: Ինքը ցանկացել է արձանը մաքրել, նախկին տեսքին բերել…

Ամբաստանյալը նշել է, որ արդեն հասկանում է՝ իրենց արածը ոչ թե ի նպաստ մշակույթի է եղել, այլ՝ գողություն էր:

Ասատուր Ծատուրյանն էլ նմանատիպ ցուցմունք է տվել, թե գիշերով գնացել են Դիլիջանի կենտրոն՝ «Հայուհի» արձանի մոտ, ու Գևորգն առաջարկել է այն տանել Երևան ու վերանորոգել: Ինքը համաձայնել է: Վերցրել են արձանը, տեղավորել են մեքենայի մեջ ու տարել են Երևան:

Մինչ արձանը մեքենայի մեջ տեղավորելը Գևորգն ու Ասատուրը իրենց կանանց հետ ուրախ «ֆոտոսեսիա» են արել արձանի մոտ…

«Հայուհի» արձանի գողությունը բավական արագ է բացահայտվել: Արձանը հայտնաբերվել, առգրավվել ու վերադարձվել է Դիլիջանի քաղաքապետարանին: Ամբաստանյալների կողմից հատուցվել է 60 հազար դրամի վնասը, որ պատճառվել էր արձանը տեղափոխելիս:

Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Գևորգյանին և Ասատուր Ծատուրյանին մեղավոր է ճանաչել գողության համար և յուրաքանչյուրին դատապարտել է 600 հազար դրամ տուգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում