Լատվիայի մայրաքաղաքում սկսվել են «Կայուն բարձունք-2015» զորավարժությունները ՆԱՏՕ-ի հրամանատարական կազմի համար: Ռիգայի Պաշտպանության ազգային ակադեմիայում անցկացվող զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 13 երկրների, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի 24 բրիգադային գեներալներ, գեներալ-մայորներ և գեներալ-լեյտենանտներ: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն:
«Զորավարժությունների հիմնական խնդիրը ռազմական գործողությունների ժամանակ որոշումների ընդունման գործընթացի մշակումն է»,- հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Անետե Գրեզեն:
Նա նաև նշել է, որ պարապմունքները անցկացվում են դասախոսությունների և տեղանքի քարտեզների գործնական պարապմունքների ձևաչափով: Որպես դասախոսներ հրավիրվել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի փորձագետները:
Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 25-ը:








































