ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը (DEA) Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի շրջապատի մարդկանց կասկածում է թմրաթրաֆիկի մասնակցության մեջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ամերիկյան գերատեսչությանը:
Մասնավորապես, կասկածյալների շարքում են Մորալեսի անձնական ինքնաթիռի օդաչուն և Արգենտինայի անանուն քաղաքացի, ով աշխատում է Բոլիվիայի կառավարությունում՝ արդյունաբերության արդյունահանման ոլորտում, և երկրի փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներայի մտերիմ ընկերն է, ինչպես նաև Լիներայի արդեն հանգուցյալ հայրը:
Տեղեկությունը տարածվել է հակաթմրանյութային վարչության նախկին ինֆորմատոր Կարլոս Տորոյի կողմից, ով DEA-ում աշխատել է 1986-2015-ին:









































