Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Chanel տան ստեղծագործական տնօրեն ու սեփական ապրանքանիշի ղեկավար Կարլ Լագերֆելդը ստեղծել է մանկական հագուստի առաջին հավաքածուն։ Դրա մի շարք իրեր ներկայացվել են Փարիզում ապրանքանիշի շտաբ-բնակարանում։
Լագերֆելդի մանկական հագուստի առաջին հավաքածուն մշակվել է ֆրանսիական CWF (Children Worldwide Fashion) ընկերության հետ համատեղ, որն արտադրում է լյուքս դասի հագուստ։ Հավաքածուի մեջ իրերից բացի՝ ներկայացված են նաև աքսեսուարներ, օրինակ՝ առանց մատների կաշվե ձեռնոցներ, փողկապներ և այլն։
Հավաքածուի իրերը նախատեսված են մինչև 16 տարեկան երեխաների ու աղջիկների համար։ Վաճառքը կմեկնարկի 2016 թվականի գարնանը։










































