ԱՄՆ-ում ՝ Հարվարդի համալսարանին կից Սանդերս թատրոնում, անցկացվել է Շնոբելյան 25-րդ ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակը շնորհվում է գիտական նվաճումների համար, որոնք սկզբում ծիծաղ են առաջացնում, այնուհետև ստիպում խորհել։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Այս տարի դափնեկիրներից յուրաքանչյուրը ստացել է «ծանրակշիռ» մրցանակ՝ 10 տրիլիոն զինբաբվեական դոլարի կտրոն։
Քիմիայի ոլորտում Շնոբելյան մրցանակը շնորհվել է եփած ձուն հում վիճակի վերադարձնելու միջոցի բացահայտման համար։
Ֆիզիկայի ոլորտում մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնականներին, ովքեր ապացուցել են, որ կաթնասունների չափերը ոչ մի կերպ կապված չեն դրանց միզարձակման ժամանակի հետ։
Գրականագիտության ոլորտում մրցանակը շնորհվել է մասնագետներին, ովքեր ապացուցել են, որ առնվազն 10 տարբեր լեզուներում, «ա՞» ձայնարկությունը կիրառվում է զրուցակցին հարցը վերաուղղելու նպատակով։
Տնտեսագիտության ոլորտի մրցանակը շնորհվել է Բանգկոգի ոստիկանության ղեկավարությանը, որն առաջարկել էր հավելավճար տրամադրել ոստիկաններին՝ կաշառքից հրաժարվելու դիմաց։
Բժշկության ոլորտում Շնոբելյան մրցանակը որոշել են հանձնել 4 հետազոտությունների հեղինակների, որոնք այս կամ այն կերպ կապված են համբույրի օգտակարության և վնասի հետ։
ԱՄՆ-ի և Չիլիի գիտնականները կենսաբանության ոլոտում Շնոբելյան մրցանակի են արժանացել ծանրակշիռ բացահայտման համար՝ պարզելով, որ եթե հավին պոչի պրոթեզ արվի, այն կքայլի ինչպես դինոզավր։









































