Շվեյցարական Vacheron Constantin արտադրամասն անձնական պատվերով ստեղծել է 57260 մոդելի գրպանի ժամացույց` կրկնակի թվացույցով և 57 բարդություններով, ներառյալ մի քանի օրացույցների համադրություն և այլն: Բարդություններից որոշ մասը մշակվել են առաջին անգամ: Ժամացույցի պատրաստման վրա երեք վարպետ աշխատել են ութ օր, հայտնում է Lenta.ru-ն:
Ժամագործության պատմության մեջ նորույթը հանդիսանում է ստեղծված ամենաբարդ մոդելը: Գրպանի ժամացույցի մեխանիզմը արծաթից է, որը տեղադրված է սպիտակ ոսկուց պատրաստված միաձույլ պատյանի մեջ:
57260 մոդելի առանձնահատկություններից է հրեական հավերժական օրացույցի առկայությունը: Ավելի վաղ դրա ստեղծումը թվում էր անհնար` Հրեական ժամանակագրության անհավասար փուլերի պատճառով:
Հրեական օրացույցով տարին որոշելու համար 3760-ին հարկավոր է գումարել 2015, արդյունքում ստացվում է 5775: Սեպտեմբերին սկսվում է նոր 5776 հրեական տարին:
Ժամացույցի կենտրոնում պատկերված են լուսնի չորս փուլերը և տեղադրված է սլաք, որը ցույց է տալիս լուսնի տարիքը 29․5305882 օրերից կազմված փուլով: Այդ թիվը ճշտման կարիք ունի՝ ընդամենը մեկ անգամ 1027 տարվա ընթացքում:
Եվս մեկ նոր հատկություն` գիշերն այն անցնում է լռության ռեժիմի: Սովորական ռեժիմում ժամացույցն աշխատում է առավոտյան 8:00-ից մինչև 22:00-ն` ժամը մեկ հնչեցնելով Բիգ Բենի ղողանջներին նման զանգեր:











































