Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային փառատոնում հաղթել է Աջափնյակ վարչական շրջանը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը պարգևատրել է «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» 2015թ. համաքաղաքային բակային ավանդական փառատոնի հաղթողներին՝ վարչական շրջանների ներկայացուցիչներին հանձնելով գավաթները։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկրորդ տարին անընդմեջ փառատոնում ընդհանուր հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Աջափնյակ վարչական շրջանը, որի ղեկավար Արտավազդ Սարգսյանին քաղաքապետի տեղակալը հանձնել է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթը։

Երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները։ «Այս տարի ավելի բուռն էր մրցույթը, պայքարը, ինչը փաստում է ավելացող հետաքրքրության մասին։ Շնորհավորում եմ բոլոր պատասխանատուներին՝ անմիջական կազմակերպիչներին, ինչպես նաև մասնակիցներին և շնորհակալություն հայտնում ձեզ, որ մարզական այս փառատոնը տարեցտարի առավել կայացած ենք տեսնում»,- նշել է Արամ Սուքիասյանը:

Գավաթներով ու շնորհակալագրերով են պարգևատրվել նաև առանձին անվանակարգերում հաղթած վարչական շրջանները. Ավան վարչական շրջանը՝ վոլեյբոլի «Թռչող գնդակ» մրցաշարում, Մալաթիա-Սեբաստիան՝ ֆուտբոլի «Կաշվե գնդակ» և շաշկի մարզաձևի մրցաշարերում, Աջափնյակը՝ հանդբոլի «Սրընթաց գնդակ» և հեծանվասպորտի «Անիվ» մրցաշարերում, Շենգավիթը՝ բասկետբոլի «Ոսկե զամբյուղ» մրցաշարում, Կենտրոնը՝ շախմատի մրցաշարում։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը նշել է, որ առավելապես անաչառ մրցույթ անցկացնելու համար հնարավորինս բացառել են արհեստավարժ պատանի մարզիկների մասնակցությունը։ Այդպիսով, լինելով սիրողական մասնակիցներ հավաքագրող փառատոն, այն մեծապես նպաստում է նաև սպորտի տարածմանը՝ մասնագիտական դպրոցներ ուղղորդելով սպորտով հետաքրքրվող երեխաներին։

Այս տարի համաքաղաքային «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» մարզական բակային փառատոնին մասնակցել է 636 երեխա Երևանի բոլոր 12 վարչական շրջաններից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում