Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի հավակնորդ, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ բուշի եղբայրը՝ Ջեբ Բուշը, մյուս հավակնորդների հետ հեռուստաբանավեճերի ընթացքոմ առաջարկել է 10-դոլարանոց թղթադրամների վրա Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերին պատկերել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բուշը հայտարարել է, որ կնախընտրեր թղթադրամների վրա տեսնել ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի գործընկերոջը՝ միաժամանակ նշելով, որ դա անօրինական է, քանի որ նա ամերիկուհի չէ:
«Ուժեղ առաջնորդ, որը մեզ պետք է Սպիտակ տանը. Թետչերն ուժեղ առաջնորդ է եղել, նա Մեծ Բրիտանիան տարել է դեպի բարգավաճում»,- ասել է Բուշը:










































