Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թբիլիսի է ժամանել Վրաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Յան Կելին, ով հայտարարել է, որ մտադիր է աջակցել Վրաստանի եվրաատլանտյան ձգտմանը և ծառայելու է ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև հարաբերությունների զարգացմանը:
«Հիմնական առաջնահերթությունը Վրաստանին աջակցելն է, ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև առաջնահերթություն է եվրաատլանտյան ինստիտուտներին Վրաստանի ինտեգրմանն աջակցելը։ Կարող եմ վստահեցնել, որ ես կլինեմ Վրաստանի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու ձգտման ամենաամուր կողմնակիցներից մեկը»,- ասել է դեսպանը։








































