ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է դրությունը Երուսաղեմում: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին:
«Դա երեկ էր` նախագահ Էրդողանի հարցմամբ: Խոսակցությունը Երուսաղեմում դրության մասին էր»,- ասել է Դյուժարիկը:
Նա նաև հավելել է, որ այսօր առավոտյան ԱԽ-ի հետ տեսահամաժողովի ժամանակ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի հատուկ հանձնակատար Նիկոլայ Մալդենովը պատմել է Երուսաղեմում դրության մասին` ասելով, որ հին քաղաքի շուրջ շարունակվում են բախումները:









































