Saturday, 04 07 2026
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է շրջանառության մեջ դնել մայրաքաղաքի մուտքերն ու ելքերը հսկող սարքերը

ՀՀ ոստիկանությունում սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել է Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը, ստորաբաժ անումների պատասխանատուները, ոստիկանության կենտրոնական ապարատի համապատասխան ծառայությունների ղեկավարներ: Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին ներկայացրել է խորհրդակցության նպատակն ու խնդիրները՝ ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության՝ Ճանապարհային ոստիկանությունում իրականացրած հետազոտությունների արդյունքների և հիմնախնդիրների լուծման ուղիների քննարկումը:

Ստուգումներով ի հայտ բերված խնդիրները ներկայացրել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը: Անդրադառնալով կեղծ համարանիշերով ու տեխնիկական փաստաթղթերով, նաև հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաների հայտնաբերման խնդրին՝ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է կարճ ժամանակում շրջանառության մեջ դնել մայրաքաղաքի մուտքերն ու ելքերը հսկող սարքեր, իսկ մարզերում օգտագործել նույն սարքավորումների շրջիկ տարբերակները:

Ոստիկանության պետը նաև հրահանգել է սեղմ ժամկետում կազմավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ ու հանձնաժողով և ակտիվացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախապատրաստումը: Վլադիմիր Գասպարյանը կարևորել է լրատվամիջոցների հետ աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը՝ ճանապարհային ոստիկանության գործունեությունը լուսաբանող հրապարակումների մասնագիտական որակի բարելավման նպատակով: Վարորդ-քաղաքացու հետ ճանապարհային ոստիկանի աշխատանքի արմատական փոփոխության պահանջ դնելով՝ ոստիկանության պետը կրկին ընդգծել է օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու խնդիրը, ինչը ոստիկանության նախաձեռնությունների հանդեպ հանրային վստահության գրավականն է: Ոստիկանության պետը կարևորել է Ճանապարհային ոստիկանության անձնակազմի մասնագիտական պատրաստականության, յուրաքանչյուրի անձնական պատասխանատվության, կատարողական կարգապահության բարձրացման խնդիրները՝ Հանրապետության Նախագահի հանձնարարականները ժամանակին ու լիարժեք կատարելու համատեքստում: Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է ու պահանջել ոստիկանության օրինակով քաղաքացու համար պարտադիÖ € դարձնել օրենքի պահանջների անվերապահ կատարումն ու օրինահարգությունը: Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ՝ ըստ ոլորտների և իրականացման ժամկետների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում