Google Loon նախագծի փորձնական օդապարիկն ընկել է ամերիկյան Չինո-Հիլզ քաղաքի տներից մեկի բակում։ Այս մասին հայտնում է Daily Dot-ը։
Սկզբում տանտիրուհին կարծել է, թե հարևանները ծածկել են ծառերը ներկելուց առաջ, սակայն ավելի ուշ պարզվել է, որ դա Google Loon-ի օդապարիկն է։
Նախագիծը ներկայացվել էր 2013 թվականին։ Google-ը մտադիր է համացանցի հասանելիություն ապահովել ողջ մոլորակում, այդ թվում՝ դժվարհասանելի շրջաններում և երրորդ աշխարհի երկրներում՝ ստրատոսֆերայում շրջող օդապարիկների օգնությամբ։










































