Սեպտեմբերի 13-ին Ուայթ կղզում՝ Մոթիսթոունի իդիլիական եկեղեցում, հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը մկրտել է իր 3 ամսական որդուն: 39-ամյա դերասանն ու նրա կինը ցնցվել են տաճարի գեղեցկությամբ, ուստի հենց այդ վայրն են ընտրել մկրտության համար՝ հայտնում է starslife.ru-ն:
Նույնիսկ այդ օրը տեղացած երկարատև անձրևը չի փչացրել նրանց ծրագրերն ու տրամադրությունը: Փոքրիկը բոլորածալիկներով սպիտակ հագուստ է կրել: Բենեդիկտը կրել է մուգ կապույտ կոստյում, իսկ Սոֆին եղել է սպիտակ հագուստով:
Նույն եկեղեցում այս տարվա փետրվարին զույգը հավերժ սիրո երդում է տվել: Սոֆին շատ է ցանկացել նոր կյանք սկսել, դրա սկզիբը եղել է ոչ միայն ամուսնությունը, այլև 2.700.000 ֆունտ արժողությամբ նոր տունը Լոնդոնի արվարձանում: Աղբյուրները պնդում են, որ նախորդ տունը Բենեդիկտին և նրա կնոջը դուր չէր գալիս:







































