Ամերիկացի ընտրողները համարում են, որ ԱՄՆ-ի համար ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը, վկայում են CNN-ի և ORC-ի հարցումները, հայտնում է RIA Novosti-ն:
Մասնավորապես՝ հարցման ենթարկցածների 82%-ն Իրանին համարում են «ազգի սպառնալիք», 76%-ը` Հյուսիսային Կորեային, իսկ 70%-ը վախենում են Ռուսաստանից: Մեքսիկայից վախենում են 37 %-ը, իսկ Չինաստանից` 30 %-ը:
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 4-ից 8-ը, որին մասնակցել են 1012 ԱՄՆ քաղաքացիներ:







































