Մարտի 23-ին Ավան-Առինջի 4/2 շենքի բակում հնչած կրակոցներն ուղղված են եղել Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդուն՝ Անուշավան Մանուչարյանին, որը, ի դեպ, Աժ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բերդի քաղաքապետը կրակոցները համարեց շփոթմունք և նշեց, որ իր տղան թշնամիներ չունի. «Իմ տղան գաղտնիք չունի ինձանից, ու ես գիտեմ, որ դա շփոթմունք է»:
Աժ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանը թերթի հետ զրույցում կատարվածը դարձյալ համարեց շփոթմունք: «Այո, նա իմ փեսան է: Նա չի կարող թշնամիներ ունենալ, այս ամենը շփոթմունք է, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել այս պահին»,- ասաց նա:










































