Գերմանական U-486 սուզանավը, որը մեջտեղից կիսված է եղել, հայտնաբերվել է Հյուսիսային ծովում նավթատարի կառուցման ժամանակ:
Ինչպես նշում են Բերգենի թանգարանի փորձագետները, սուզանավը պատված է եղել արհեստական կաուչուկով, որպեսզի ռադարները չկարողանան հայտնաբերել այն:
Սուզանավը 1945 թ. ապրիլի 12-ին ոչնչացվել է բրիտանացիների կողմից: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, անձնակազմի ոչ մի անդամ չի փրկվել:
Իսկ U-486-ն իր հերթին ավելի վաղ կործանել էր բելգիական մի նավ, որի վրա 763 ամերիկացի հետևակայիններ էին եղել:










































